Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նիստը նախագահել է երկրի խորհրդարանի փոխղեկավար Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից, տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին:

Հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը:

Համաձայնագրին կողմ էին արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «Սիրիզա», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները:

Դեմ էր արտահայտվել Կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---