Իրանը հրաժարվել է փոխհատուցել ուկրաինական խոցված բոինգի զոհերի հարազատներին 8 հուլիսի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Իրանը հրաժարվել է փոխհատուցել հունվարին Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանքիներին, փոխանցում է Lenta.ru-ն։ Boeing 737-ը հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո սխալմամբ խոցվել էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռով։ Մահացել էր 176 մարդ։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինի խոսքով՝ հուլիսի 7-ին Թեհրանը մերժել է փոխհատուցման մասին իրենց նախնական առաջարկը, սակայն, չնայած դրան, Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները «մի շարք գործոնների ազդեցությամբ»։ Ենինը նշել է, որ առայժմ վաղ է խոսել փոխհատուցման կոնկրետ չափի մասին, քանի որ այն հստակեցվում է ամբողջական հետազոտությամբ, իսկ այս պահին ամեն ինչ կախված է Իրանի ղեկավարության քաղաքական կամքից։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրաժարվել էին Boeing 737-ի սև արկղերը տրամադրելուց։ Ամենայն հավանականությամբ, դրանք Ֆրանսիա կուղարկվեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |