Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց

PanARMENIAN.Net - Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ամուսնության բացակայության մասին տեղեկանքը հիմնականում անհրաժեշտ է լինում Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար։

«Արդարադատության նախարարությունը գործարկել է հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել տեղեկանքը ստանալու համար», ասվում է գրառման մեջ։ Նախարարը նաև հարթակից օգտվելու մանրամասների մասին տեսանյութ է հրապարակել։

Բադասյանը հավելել է, որ նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---