Իտալիայում առանձնացրել են սիամական երկվորյակների միաձուլված գանգերն

Իտալիայում առանձնացրել են սիամական երկվորյակների միաձուլված գանգերն

PanARMENIAN.Net - Վատիկանի մանկական Bambino Gesù (Մանկահասակ Հիսուս) հիվանդանոցում վիրահատել և առանձնացրել են 2-ամյա սիամական երկվորյակ քույրերի, որոնց ծնվել էին միաձուլված գանգերով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կենտրոնական Աֆրիկայից Իտալիա տեղափոխված երեխաների մասին բժիշկներն իմացել են 2018-ին, երբ իրենց հիվանդանոցի ղեկավար Մարիելա Էնոկը տեսել է նորածիններին տեղի մի հիվանդանոցում։

«Սա առաջին դեպքն է Իտալիայում, և, ամենայն հավանականությամբ, միակը նաև աշխարհում»,- ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այն ոսկորի և ուղեղի մաձուլման հազվագյուտ դեպք է եղել։

Վիրահատության նախապատրաստական և հետազոտությւոնների փուլի վրա գրեթե մեկ տարի է ծախսվել, դրանից հետո վիրահատական 3 միջամտություն է իրականացվել։

Վերջինի ընթացքում հունիսի 29-ին քույրերին հաջող կերպով առանձնացրել են իրարից։ Այդ վիրահատությանը մասնակցել է 30 բժիշկ և բուժքույր։

Քույրերն այժմ իրենց լավ են զգում, սակայն դեռ բուժհաստատությունում են՝ երկու առանձին հիվանդանոցային մահճակալների վրա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---