Ծառուկյանի «Շանգրի լան» զրկվել է լիցենզիայից 9 հուլիսի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան։ Այս մասին տեղեկացնում է Azdarar.am-ը։ Խաղատունը շահագործում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն: Քանի որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել լիցենզիայի համար 2020-ի երկրորդ եռամսյակի պետտուրքի մեկ քառորդը, որոշում է կայացվել խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: Հունիսի կեսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ խաղատունը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |