29 հունվարի 2009 - 16:28 AMT
Հունական «ՊԱՕԿ»-ը պայմանագիր չստորագրեց շվեդական «ԳԱԻՍ»-ի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանի հետ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը Հունաստանից վերադարձավ իր նախկին ակումբ` շվեդական «ԳԱԻՍ»: Նշենք, որ Փաչաջյանը հունվարի 27-ին Հունաստան մեկնեց «ՊԱՕԿ» ՖԱ-ի շարքերում ընդգրկվելու համար, եւ Սալոնիկ ժամանելուն պես հայտնեց, որ «ՊԱՕԿ»-ը ամենամեծ քայլն է իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում: Բայց Հունական «ՊԱՕԿ»-ի եւ շվեդական «ԳԱԻՍ»-ի գործարքը չկայացավ շվեդական կողմից Փաչաջյանի վարձակալության համար ֆինանսական պահանջների մեծացման պատճառով, հաղորդում է Goalday.gr-ը:

«Մենք «ԳԱԻՍ»-ի հետ աճուրդի ընթացակարգի մեջ չենք մտնելու, բացի այդ ակումբը մտադիր չէ ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին»,- հայտնել է «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի նախագահ Թեոդորիս Զագորակիսը: