Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքները լույս կտեսնեն սեպտեմբերին 9 հուլիսի 2020 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի գրող Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքների ժողովածուն լույս կտեսնի սեպտեմբերին, տեղեկացնում է Actua Litté-ն։ Փրաթչեթն այդ պատմվածքները գրել է 1960-ականների վերջին - 1970-ականների սկզբին, երբ աշխատում էր The Bucks Free Press թերթում։ Ժողովածուն կկոչվի «Ժամանակի մեջ ճամփորդող քարանձավային մարդը» (The Time-travelling Caveman): Պատմվածքների մի մասը հրատարակվել է 2014-ին «Հին ամրոցի վիշապները» (Dragons at Crumbling Castle) գրքում, մյուսները կհրատարակվեն առաջին անգամ։ «Պատմվածքները երեխաների համար են, որոնք ուզում են մեծ լինել, և մեծերի, որոնք մանուկ են մնացել»,- ասել են հրատարակիչները։ Դրանցից մեկում քարանձավային մարդը շոգեքարշային հրթիռով Մարս է մեկնում, մյուսում՝ հովիվը հայտնաբերում է Արթուր արքայի գերեզմանը։ Փրաթչեթն առավել հայտնի է երգիծական ֆենտեզի վիպաշարով Հարթ աշխարհի մասին, որը մոտ 40 գիրք է ընդգրկում։ Նա 1990-ականներին Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող հեղինակն էր: Photo: Dominic Lipinski/PA Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |