Քոչարյանն առցանց հադիպում է անցկացրել աջակիցների հետ

Քոչարյանն առցանց հադիպում է անցկացրել աջակիցների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով առցանց հանդիպում է անցկացրել աջակիցների և համակիրների հետ: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Քննարկվող հարցերը՝ ներքին և արտաքին քաղաքականությունից, Արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական», - ասվում է գրառման մեջ։

Քոչարյանը, որը որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, ազատ է արձակվել կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց, որի մեծ մասը վճարել են ռուսաստանաբնակ հայտնի գործարարներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---