ՌԴ ՊՆ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութը իմունային պատասխան է ձևավորել

ՌԴ ՊՆ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութը իմունային պատասխան է ձևավորել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես փոխանցում է RBC-ն, Նախարարությունը Համաճարակների և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ միասին՝ մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման կլինիկական փուլի ավարտական հատվածը: Հուլիսի 15-ին առաջին խմբի կամավորները, որոնք պատվաստվել են, վերջնական հետազոտություն կանցնեն և դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հուլիսի 13-ին փորձարկման երկրորդ խմբի մասնակիցներին երկրորդ ներարկում կարվի. առաջինը պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը ստուգելն է, երկրորդը պետք է ամրացնի իմունիտետը:

Նշվում է, որ այժմ բոլոր կամավորներն իրենց լավ են զգում և պատվաստանյութից կողմնակի որևէ ազդեցություն չկա:

Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 706,000-ից ավելի մարդ, մահացել է 10,800-ից ավելի հիվանդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---