Հայերի և հրեաների ցեղասպանությունը կուսուցանվի ամերիկյան Կոլորադոյի դպրոցներում

Հայերի և հրեաների ցեղասպանությունը կուսուցանվի ամերիկյան Կոլորադոյի դպրոցներում

PanARMENIAN.Net - Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։ Ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։ Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը։

Նահանգապետը հայտարարել է, որ այս օրենքի շնորհիվ Կոլորադոյի յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ իր որդին, կծանոթանա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի փաստի հետ։

Կոլորադո նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2017 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև Կալիֆորնիա, Կոնեկտիկուտ, Իլինոյս, Միչիգան, Ռոդ Այլենդ նահանգների կրթական ծրագրերում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---