Ucom-ը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքը. Ներգրավված են Nokia-ի և Ericsson-ի գործընկերները10 հուլիսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքները, դրանցում ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները: «Շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է»,- ասվում է ընկերության Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքը ևս խոշոր վթարի պատճառով խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով։ Ընկերությունից հայտնում են, այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում և հայցում բաժանորդների ներողամտությունը: Հուլիսի 8-ի երեկոյան Ucom-ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։ Ավելի ուշ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում հայտարություն տարածվեց այն մասին, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |