ԱՄՆ ներկայացուցիչների պալատում առաջարկում են վերականգնել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը10 հուլիսի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը առաջարկում է ֆինանսավորել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ Արցախում ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի ստեղծած հարթակի միջոցով ավելի քան 10,000 փաստաբան դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ աջակցություն հայտնելով Արցախն ականազերծելու ծրագիրը շարունակելուն։ 2020-ի մարտին ԱՄՆ-ն դադարեցրել է րԱրցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Որոշումը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հետ։ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում «Հալո Թրաստ» կազմակերպությունը: «Հալո Թրաստի» աշխատանքներին ներգրավված են նաև տեղի բնակչությունից։ Կազմակերպությունն ականազերծման աշխատանքներն իրականացրել է ԱՄՆ և այլ երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ, բարերարներից և դրամահավաքներից կուտակված միջոցներով։ «Հալո Թրաստն» Արցախում ականազերծել է 62,000 ակր տարածք, վնասազերծել՝ 61,000 ական։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |