Պետերբուրգում 10 տարվա կտրվածքով ամսական մահերի ռեկորդ է գրանցվել10 հուլիսի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի հունիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ծնվել է 4570 մարդ, մահացել՝ 7106 մարդ։ 10 տարվա մեջ սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Վերջին 10 տարում 3 անգամ է ամսական մահերի թիվն անցել 6 հազարից՝ 2016-ի և 2017-ի հունվարին, 2018-ի մարտին։ 2020-ի առաջին 6 ամվա մեջ քաղաքում մահացել է 34,331 մարդ, ծնվել՝ 25,818-ը։ 2019-ի նույն ժամանակահատվածում մահացել է 30,416 մարդ, ծնվել է՝ 28,000-ը։ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին սահմանափակումները մեղմացվել էին, հանվել էր փողոցում դիմակ դնելու պահանջը, բացվել էին ոչ մթերային խանութները։ Հուլիսի 10-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 713,936 դեպք, մահացել է 11,017 մարդ, առողջացել՝ 489,068-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |