Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից10 հուլիսի 2020 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Սուտ է, որ հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցներում, այն դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույցի» ժամանակ: Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից դուրս չի դիտվում, նշել է նա։ Ըստ նախարարի՝ ՀԵՊ առարկան Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից: Անդրադառնալով կրթական չափորոշինչներում «բարոյականություն» բառը գրելուն, նախարարն ասել է, թե «նույն եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր մեծ սեփականությւոն ունեն, բենթլիներով են շրջում, լինելով կուսակրոն՝ կուսակրոն չեն»: «Այսինքն՝ լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ո՛չ: Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներն ու պարտականությունները, գիտի օրենքը, համակեցության կանոնները: Այս ամենը նկարագրված է հանրակրթության պետական չափորոշիչում որպես վերջնարդյունք, և եթե մեզ հաջողվում է այս վերնջնարդյունքին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում խոսել ոչ բարոյական հասարակության մասին»,-հայտարարել է նախարարը: Անդրադառնալով հայոց լեզու առարկային, Հարությունյանը նշել է, որ գործող չափորոշիչներով դրա դասավանդման ժամերն ավելի քիչ են, քան նորով, իսկ առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին լուրերը կեղծ են: Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել էր հանրակրթական դպրոցներում ուսուցման չափորոշիչների փոփոխման նախագիծ: Նախագծում հատկապես քննադատության էր արժանացել Հայոց եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելու և Հայոց պատմություն առարկային միացնելու հարցը: Նշվում էր, որ առարկայի դասավանդման դադարեցումը կարող է վնասել ազգային ինքնությանն ու քրիստոնեական արժեքներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |