TI ղեկավար․ «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան10 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ 2008 թվականին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։ 2008-ին ծրագրի իրականացման վերաբերյալ ֆինանսական երաշխիքներ չէին ներկայացվել, իսկ ծրագիրը ձախողվել էր։ 2018-ին նույն տարածքի ձեռբերող է ճանաչվել «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը 2008-ին ծրագիրը ձախողած կազմակերպության ղեկավար, նույն Էդուարդ Մելիքյանն է։ Տարիների ընթացքում թաղամասի տարածքի վերաբերյալ գործարքի պայմանագրերը չեն հրապարակվել և մինչ օրս գաղտնի են պահվում։ Հայկ Մարտիրոսյանը բացատրում է, որ սա պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր․ «Այսօրվա դրությամբ կառավարությունը նույնպես հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես այդ ծրագրի իրականացման երաշխիք»։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |