Սերժ Սարգսյան. Ալիևները զինադադար կմուրան

Սերժ Սարգսյան. Ալիևները զինադադար կմուրան

PanARMENIAN.Net - Ալիևները հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի պատասխանն ու կրկին զինադադար կմուրան։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում՝ Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն մեր վեր հառնող մշակութային ու հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար կմուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում», – ասել է նա։

Հունիսի վերջին Սերժ Սարգսյանը նույնպես անդրադարձել էր Ալիևներին։ Նա ասել էր․ «․․․ նա պետք է լավ հիշի, որ․․․Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաև, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»:

Սերժ Սարգսյանը հայտարարությունն արել է տեսակապով Արցախում Ամարասի վանական համալիրի՝ «Լույս» հիմնադրամի միջոցներով վերականգնման աշխատանքներին ծանոթանալիս։ Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։

Ամարասի վանական համալիրը Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում է։ Պատմիչների վկայությամբ՝ վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---