Կորոնավիրուս է ախտորոշվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկի սաների ու աշխատակցիների մոտ10 հուլիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» կորոնավիրուս է ախտորոշվել 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ: Այդ մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»: «Աշխատակիցներից մեկի մոտ թեթև ջերմություն է եղել, սրանով պայմանավորված էլ միանգամից թեստավորվել էին բոլորը: 21 երեխա է թեստավորվել և աշխատակիցները»,-ասել է պատասխանատուն: Որևէ մեկը հոսպտալացված չէ: Բոլորը մեկուսացված են հաստատության ներսում: Մտավախություն կա միայն մեկ աշխատակցի պարագայում: Վերջինս ունի շաքարային դիաբետ, սակայն նա ևս վատ ինքնազգացողություն չունի: Հաստատությունում խիստ կարանտին էր սահմանված, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, ասել, թե վարակը որտեղից է թափանցել, անհնար է: Հաստատությունում գրանցված 80 երեխայից 21 էին այնտեղ գիշերում: Մյուսներն արտակարգ դրության հաստատումից հետո վերադարձել էին ընտանիք: Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,903-ի: Կորոնավիրուսից մահվան 546 դեպք կա, այլ պատճառով՝ 177։ Ապաքինվել է ևս 709 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,709 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |