Մակունցն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեսալսողական մեդիայի մասին օրինագիծը

Մակունցն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեսալսողական մեդիայի մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը անդրադարձել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այդ մասին Մակունցը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Մակունցը, որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, դեսպանին ներկայացրել է երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։

Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանություն է տարածել ՀՀ տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ, որտեղ նշվում է, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---