29 հունվարի 2009 - 17:50 AMT
Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը
Փետրվարի 4-ին Մոսկվայում կկայանա Հավաքական Անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների Հանձնաժողովի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Արտգործնախարարների խորհրդի նիստը: Օրակարգում է Կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ պոտենցիալի բարձրացման հետ կապված հարցերի դիտարկումը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:

2008թ. սեպտեմբերից Հայաստանը նախագահելու է ՀԱՊԿ-ում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի սկզբին կմեկնի Մոսկվա: