Արցախ մուտքի կարգը հուլիսի 10-ից խստացվել է11 հուլիսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի պարետատունը խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները, հայտնում են տեղեկատվական շտաբից՝ հավելելով, որ նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից: Արցախի քաղաքացի չհանդիսացող անձիք այնտեղ կարող են այցելել մի քանի դեպքում՝ մասնավորապես բեռնափոխադրումների, գյուղատնտեսական կամ այգեգործական նպատակներով, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներից ելնելով ԱՀ այցելել ցանկացողների վրա արգելքը չի տարածվում։ Մուտքն Արցախ կթույլատրվի նաև առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում։ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է նաև, որ պաշտոնական այցերի, պաշտպանության բանակի կարիքների համար ևս մուտքն Արցախ կթույլատրվի։ Դեպքերի մեծամասնությունում թեստի բացասական պատասխան ունենալը մուտքի պարտադիր պայմաններից է։ Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում: Արցախում հուլիսի 10-ի դրությամբ 146 դեպք էր հաստատված, առողջացել է 116 հոգի։ Մահվան դեպքեր չկան Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |