Բելգրադում հակակառավարական ցույցերի մասնակիցները մտել են խորհրդարան

Բելգրադում հակակառավարական ցույցերի մասնակիցները մտել են խորհրդարան

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ի երեկոյան Սերբիայի մայրաքաղք Բելգրադում հակակառավարական ցույցերի մասնակիցները, ոստիկանների հետ բախումներից հետո, ներխուժել են խորհրդարան։

Բելգրադում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում նախագահ Ալեքսանդր Վուչիչի հակահամաճարակային քաղաքականության դեմ ուղղված ցույցերը։

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ և ռետինե մահակներ, երբ բողոքողները սկսել են քարեր, շշեր նետել խորհրդարանի շենքի մոտ կանգնած իրավապահների ուղղությամբ։ Հարձակման են ենթարկվել նաև լրագրողներն ու լուսանկարող ցուցարարները, գրում է Deutsche Welle-ն։

Հուլիսի 7-ին Սերբիայի նախագահը կարգադրել էր պարետային ժամ սահմանել Բելգրադում մինչև հուլիսի 13-ը՝ կապված կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման հետ, որից հետո հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ իրենց դժգհությունն արտահայտելով իշխանությունների գործողությունների դեմ։ Ավելի ուշ Վուչիչը վերանայել էր որոշումը, սակայն ցույցերը չէին դադարել։ Սկսել էին հնչել նախագահի հրաժարականի պահանջներ, տասնայկ մարդիկ վնասվածքներ էին ստացել։

Սերբիայում կորոնավիրուս է ախտորոշվել գրեթե 18,000 մարդու մոտ, 370 հիվանդ մահացել է։ Մարտից գործող սահմանափակումները սկսել են չեղարկվել արդեն մայիսի սկզբին։ Ըստ Վուչիչի քննադատների՝ դրա միակ նպատակը հունիսի 21-ին նախանշված խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր։ Սակայն ընտրություններից հետո համաճարակային վիճակը երկրում սկսեց վատթարանալ։

Photo. AFP
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան