«Լոռի» ֆուտբոլային ակումբից 17 հոգի կորոնավիրուսով է վարակվել․ Անձնակազմը մեկուսացած է

«Լոռի» ֆուտբոլային ակումբից 17 հոգի կորոնավիրուսով է վարակվել․ Անձնակազմը մեկուսացած է

PanARMENIAN.Net - «Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամի ՊՇՌ թեստերը դրական են եղել, թիմի ամբողջ անձնակազմը մեկուսացել է, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Հաղորդագրության համաձայն` վարակվածների թվում կան ֆուտբոլիստներ, մարզիչներ և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ակումբը նրանց անունները չի հրապարակում՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 31,392-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 559 դեպք կա, այլ պատճառով՝ 180։ Առողջացածների ընդհանուր թիվը 19,419 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,234 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---