ՌԴ մեկնողներից ՊՇՌ թեստ կպահանջվի կամ հակամարմիններ մասին փաստաթուղթ![]() 11 հուլիսի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ վկայագիր այն մասին, որ վարակվել են կորոնավիրուսով և արդեն ունեն հակամարմիններ, հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Դրանից հետո նրանց երկշաբաթյա կարանտին չի պահանջվի։ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի ՌԴ մեկնելուց ոչ ուշ, քան 3 օրը։ Ըստ նոր կանոնների՝ հայրենիք վերադարձող ռուսները կարող են ՌԴ վերադառնալուց 72 ժամ առաջ ՊՇՌ թեստավորում անցնել այն երկրում, որտեղ գտնվում են։ Նույն հետազոտությունը կարող են անցնել նաև ՌԴ-ում, վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում, որպեսզի իշխանությունն իմանա իր հետագա քայլերի մասին։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 11-ի դրությամբ ՌԴ-ում մոտ 713,800 մարդ է վարակվել վիրուսով։ Մահացել է 11,000 հոգի։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |