Եվրամիությանը դուր չեն եկել Էրդողանի հայտարարությունները թուրքական ԶԼՄ-ի հասցեին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ուշիուշով հետեւում է Թուրքիային զանգվածային լրատվական միջոցների հասցեին վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի կատարած կտրուկ հայտարարություններից հետո: Այդ մասին հայտնել են Թուրքիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները:



«Տպագրության ազատությունը քաղաքական չափանիշների մեջ հիմնական պահանջ է հանդիսանում»,- ասել է Թուրքիայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Մարկ Պյերինին: «Շատ կարեւոր է, որպեսզի մամուլը կարողանա անաչառ տեղեկատվություն տալ եւ հավասար ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ունենա»,- ասել է Պյերինին` ավելացնելով, որ ստեղծված իրադրությունը կարող է տհաճ լինել քաղաքական գործիչների համար` նկատի ունենալով Էրդողանին:



Այս շաբաթ Ռեջեպ Թայիպ Էրդողանը դարձյալ կրկնեց ԶԼՄ-ը բոյկոտելու իր կոչը` ասելով, որ որոշ ԶԼՄ ավելի խիստ գունավորում են տալիս Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում Գազայի սեկտորի իրադարձությունների վերաբերյալ իր ասած խոսքերին, քան իրականում կա: «Մի' գնեք այդ թերթերը: Ճիշտը այն չէ, ինչ նրանք գրում են: Բրյուսելում իմ հանդիպումների ընթացքում ինձ ասացին. «Դուք արգելք դրեցիք մամուլի վրա»: Ո'չ, ես նման բան չեմ արել: Բայց ես օգտագործեցի քաղաքացիական նախաձեռնությունը: Եկե'ք բոյկոտենք մամուլը, որը նման կեղծ լուրեր է գրում»,- հայտնել է Էրդողանը կուսակցական հավաքի ժամանակ:



Էրդողանը գրավեց ԵՄ ուշադրությունը դեռեւս այն ժամանակ, երբ կոչ արեց բոյկոտելու Dogan Media Group-ի հրապարակումները, որոնք կապված էին իշխող կուսակցության շարքերում կաշառակերության դեպքերի լուսաբանման հետ, գրում է թուրքական Milliyet daily թերթը:



Հոկտեմբերին վերջնական որոշում կկայացվի Թուրքիան Եվրոպական միություն ընդունելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---