ՅՈւՆԵՍԿՕ-ն դատապարտել է Սբ Սոֆիայի վերածումը մզկիթի11 հուլիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես ափսոսում է Թուրքիայի իշխանությունների որոշման մասին, որով չեղարկվում է Սբ Սոֆիայի տաճարին 1934-ին տրված թանգարանի կարգավիճակի որոշումը։ Նշվում է, որ Թուրքիայի Պետական խորհուրդը որոշումը կայացրել է առանց նախնական քննարկումների։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը նշել է, որ տաճարը «ճարտարապետության գլուխգործոց է և դարեր շարունակ Եվրոպայի և Ասիայի փոխագործակցության եզակի վկան», գրում է Deutsche Welle-ն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսրության օրոք։ Այստեղ են թագադրվել բյուզանդական կայսրերը։ 1000 տարուց ավելի տաճարը եղել է քրիստոնեական ամենամեծ եկեղեցին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |