Տավուշում հրետանի է կիրառվել, Ադրբեջանը 2 զոհ, 5 վիրավոր ունի![]() 12 հուլիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: Ստեփանյանը հայտնել է PanARMENIAN.Net ին, որ ադրբեջանական ՈՒԱԶ-ն այրվել է միջդիրքային տարածքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Տավուշի (Թովուզի) ուղղությամբ մարտեր են, ունեն 2 զոհ և 5 վիրավոր։ ![]() ![]() «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |