Քոֆի Աննանը Կովկասում Թուրքիայի գործողությունները«գովեստին արժանի» է համարում

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործողությունները ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում գովելի են: Այդ մասին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը հայտնել է լրագրողներին Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: «Իմ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինելու ժամանակ ես բազմիցս նշել եմ Թուրքիայի ջանքերը Կիպրոսյան հիմնախնդրի լուծման, Ղարաբաղի շուրջ իրադրության եւ այլ հարցերում: Հիմա Թուրքիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, բազում հնարավորություններ ունի նման խնդիրների լուծման հարցում, եւ ես կարծում եմ, որ նա կկարողանա գլուխ հանել այդ խնդիրներից»,- նշել է նա, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---