ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կքննարկի արտահերթ նիստում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կքննարկի արտահերթ նիստում

PanARMENIAN.Net - Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտակարգ նիստ կկայանա: Այդ մասին հայտնում են ՀԱՊԿ-ից:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Զասի հետ՝ տեղեկացնելով նրան Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների մասին։ Մնացականյանը մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, հայտարարվել է 2 ոստիկանի վիրավորվելու մասին: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---