ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ են արձակել Չինարիի ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Տուժածներ չկան»,- նշել է նա։

Րոպեներ անց Ստեփանյանը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ ադրբեջանցիները նաև 120 մմ-անոց ականանետից 3 արկ են արձակել:

«Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- նշել է նա։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---