PicsArt-ի հիմնադիր․ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի13 հուլիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հսկայական ավանդի համար՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ կստեղծվի, հայտարարել է PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։ «Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած «Արմաթ» ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով»,- նշել է նա՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները շուտով կհրապարակվեն PicsArt-ի էջում։ Ավոյանը հորդորել է մյուս ընկերություններին միանալ նախաձեռնությանը՝ ավելի մեծ թվով երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով։ Հուլիսի 10-ին մահացել էր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Նա ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ նորարար նախաձեռնությունների հեղինակ էր։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |