Պատգամավոր․ Ադրբեջանական մի քանի խոցված ԱԹՍ ունենք, մեկը «կամիկաձե» է (Ֆոտո)13 հուլիսի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Այս պահին ՀՀ-ն ունի ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է, ԱԺ նիստի ժամանակ հայտնել է «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Հակառակորդի գործողությունները, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», - ասել է նա: Banak.info-ն հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը՝ նշելով, որ այն, նախնական տվյալով, Thunder-B տեսակի ԱԹՍ է:
Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |