ՀՀ-ում է գերմանացի բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների խումբը

ՀՀ-ում է գերմանացի բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների խումբը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային գործակցության և փոխօգնության շրջանակում Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված խումբը, նրանք ՀՀ-ում կլինեն մինչև հուլիսի 24-ը, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական շտաբից:

Առաքելության իրականացումը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական ISAR միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության, Ռոբերտ Կոխ ինստիտուտի և ԱՀԿ հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ Team Europe փաթեթի շրջանակում:

Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:

Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառներով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում չի հրաժարվի բարեկամ երկրների օժանդակությունից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---