Ադրբեջանցիները՝ բախումների մասին․ Ալիևը շեղում է ժողովրդին սոցխնդիրներից

Ադրբեջանցիները՝ բախումների մասին․ Ալիևը շեղում է ժողովրդին սոցխնդիրներից

PanARMENIAN.Net - Սոցցանցերում ադրբեջանցիների շրջանում լայնորեն կարծիք է շրջանառվում, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանային լարվածությունն օգտագործում են երկրում սոցիալական խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանցիների գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։

Մի շարք սքրինշոթեր ենք արել օգտատերերի գրառումներից:

«Կառավարությունն այնքան է մարտերի հրամանը իր քաղաքական խաղերի համար օգտագործել։ Հիմա «պատերազմը սկսվել է» լսելիս ոչ թե առաջինը ժողովրդի մտքին հայերն են գալու, այլ կառավարության հերթական հիմարեցումը»։

«Ջանքեր քաղաքական ռեյթինգի համար»։

«Սպասելի էր․․․ ամեն անգամ սոցիալական լարվածության ու ժողովրդի բողոքներից հետո կառավարությունը Ղարաբաղի խաղաքարտն է մեջտեղ բերում։ Հուսով ենք՝ ապրիլյան շոուն չի կրկնվի»։

«Երևի ուզում էին ստուգեին՝ տեսնեին, թե արդյոք ապրիլի 2-ի նման կկարողանան մոլորեցնել ժողովրդին, թե ոչ: Ու 1 ժամ առաջ ստեղծված իրարանցումը ցույց է տալիս, որ հնարավոր է։ Ինչ լինում է՝ լինում է աղքատ երեխաների հետ»:

«Եվս մեկ մարտավարություն հասարակության կարծիքը շեղելու համար, մեր երեխաների արյունը կրկին հոսում է։ Հետ վերցնող լինեիք մինչև հիմա վերցրել էիք»։

«Թատրոնը սկսվեց, տուժողը աղքատ տղան է»։

«Անպետքները չեն կարողանում վիրուսի հարցերը լուծել, էլի պատերազմի խաղաքարտն են գործարկում»:

Ադրբեջանում սոցիալական խնդիրներ ստեղծել է կորոնավիրուսի ճգնաժամը։ Բացի այն, որ հիվանդանոցները գրեթե լիքն են Covid-19-ով հիվանդներով, երկրում մահացել է 300-ից ավելի մարդ, կարանտինային ռեժիմը խստացվել է, պանդեմիայի պատճառով նավթային տնտեսական ճգնաժամ է։

Կորոնավիրուսի ստեղծած խնդիրներից բացի, կա նաև ջրի խնդրի լուրջ պակաս։ Կուր գետի չորանալու պատճառով Ադրբեջանի տարածքում կա ոռոգման ջրի, իսկ որոշ տարածքներում էլ՝ նաև խմելու ջրի դեֆիցիտ։ Բազմաթիվ ադրբեջանցիներ բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով ջրի խնդրի լուծում։

Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվականի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը հուլիսի 12-ին ֆեյսբուքում գրել էր, որ Գորանբոյի ուղղությամբ կրակ է բացել ադրբեջանական կողմը, իսկ սահմանի ամբողջ երկայնքով հայտարարված է առաջին աստիճանի մարտական պատրաստության վիճակ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---