Գյումրիում անձրևից հետո մեքենաները ջրի տակ են մնացել, փողոցներին կարկուտի հաստ շերտ է13 հուլիսի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի փողոցները ջրով են պատվել հորդառատ անձրևից ու կարկուտից հետո։ Սոցցանցերի մի շարք օգատերեր կադրեր ու տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, որ Գյումրիում անձրևից հետո կենտրոնական փողոցներում մեքենաներ են հայտնվել ջրի տակ, փողոցները կարկուտի հաստ շերտով են պատած, իսկ երթևեկությունը որոշ հատվածներում կանգ է առել։ Օգտատերերից Արմ Հակոբյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ հորդառատ անձրևի պատճառով դժվարացել է քաղաքային տրանսպորտի ու մեքենաների աշխատանքը, որոշները փողոցներով հոսող ջրի պայմաններում պարզապես կանգնեցրել են մեքենաները։
Օգտատերերից Արթուր Նաջարյանի հրապարակած տեսանյութում կրկին երևում են ջրառատ փողոցներն ու այնտեղով կիսով չափ ջրի մեջ երթևեկող մեքենաները։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս Գյումրիում տեղացած անձրևի հետևանքները ներկայացնող լուսանկարներ է հրապարակել, որտեղ կրկին ներկայացված են քաղաքի կենտրոնական փողոցներն ու այդտեղ կիսով չափ ջրի տակ մնացած մեքենաները։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |