ԱՄՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին․ Դադարեցրեք ուժի կիրառումը և պահպանեք զինադադարը

ԱՄՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին․ Դադարեցրեք ուժի կիրառումը և պահպանեք զինադադարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրցված բախումները և կոչ անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար և անվերապահորեն պահպանել զինադադարը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին բախումներին:

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լիովին պատրաստակամ է օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին: Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծելով ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերչադարձի կարևորությունը, երբ ստեղծվի նման հնարավորություն»,- հայտարարել է Օրտագուսը։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---