Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին հանձնարարվել է լրացուցիչ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Դավոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների 2008 թվականի սեպտեմբերի վեցի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջեւ կայացած հետագա հանդիպումներով: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները եւ հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---