Հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների կադրերը (Վիդեո)14 հուլիսի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը հրապարակել է հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների տեսանյութը: Դրանում երևում է՝ ինչպես են հայկական բանակի ստորաբաժանումները խոցում Ադրբեջանի զինուժի դիրքերը։ ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիրքերը խոցվել են ականանետերով։ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ տեսանյութում ոչնչացվում են ադրբեջանական այն հենակետերը, որոնք հրետակոծել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր արձակել հայկական Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկային, բայց արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում։ Հուլիսի 14-ին հարվածային անօդաչու սարքով թիրախավորել էր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |