ԱԳՆ․ ՀՀ քաղբնակչության անվտանգության դեմ ագրեսիվ գործողությունները համարժեք պատասխան կստանան

ԱԳՆ․ ՀՀ քաղբնակչության անվտանգության դեմ ագրեսիվ գործողությունները համարժեք պատասխան կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 14-ին հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծվել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ:

«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը»,- նշել է Նաղդալյանը։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---