30 հունվարի 2009 - 12:59 AMT
Իրանը պատրաստ է համագործակցել Բարաք Օբամայի հետ, եթե նա փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում
Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, եթե նա փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում: Այդ մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին: «Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակամզը կփոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում ոչ միայն բառացի, այլ նաեւ գործնականում: Իրանը կառուցողական մոտեցում է դրսեւորում տարածաշրջանային խնդիրների լուծմանը բոլոր մակարդակներով եւ բոլոր իրավիճակներում»,-ասել է նա:

Ըստ Իրանի ԱԳՆ ղեկավարի, խաղաղության հաստատումն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, հարկավոր է ոչ միայն այդ երկրներին, այլ նաեւ նրանց սահմանակից պետություններին: «ՄԵնք հուսով ենք, որ ԱՄՆ-ն նոր ռազմավարական մոտեցում կգտնի տարածաշրջանի խնդիրների լուծման համար եւ Իրանը բացառություն չի կազմի»,-ընդգծել է Մոթթաքին, հաղորդում է Reuters գործակալությունը: