Գարեգին Բ-ն՝ Թուրքիային․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը միակողմանի որոշում է, վերանայեք այն

Գարեգին Բ-ն՝ Թուրքիային․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը միակողմանի որոշում է, վերանայեք այն

PanARMENIAN.Net - Հայոց եկեղեցին դատապարտում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու քաղաքական շահերից ելնող և կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացին մեծապես վնասող՝ Թուրքիայի կառավարության որոշումը: Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Նա կոչ է արել վերանայել այն ու վերադառնալ երկրում տարբեր կրոնական համայնքների խաղաղ աղոթական համակեցության սկզբունքին։

«Հակառակ համաքրիստոնեական տարբեր կազմակերպությունների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարությունն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- նշել է Կաթողիկոսը՝ հավելելով, որ Թուրքիայի կառավարության գործողությունը ծանր հուշեր է արթնացնում Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի, ինչպես նաև քրիստոնյա այլ ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերյալ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---