ՀՀ-ն հրապարակել է գիշերային պատժիչ գործողությունների վիդեոն

ՀՀ-ն հրապարակել է գիշերային պատժիչ գործողությունների վիդեոն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահամանին գիշերային պատժիչ գործողություններից կադրեր։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք։

Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---