Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրգործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ

Քոչարյանի ու Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրգործի վարույթը և գործն ուղարկել ՍԴ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները դատական նիստի ընթացքում միջնորդել են կասեցնել նրանց դեմ քրգործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան, փոխանցում է Aysor.am-ը։

Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Սակայն Ասլանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ հուլիսի 14-ի նիստին, միջնորդության քննարկումը հետաձգվել է։

Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Խաչատուրովը և Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---