Մահմեդականների աղոթքի ժամանակ Սբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն14 հուլիսի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական պատկերները մահմեդականների աղոթքի ժամանակ կծածկվեն կտորով կամ լազերով, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիկը, փոխանցում է Al Jazeera-ն։ Խոսնակը հայտնել է, որ բոլոր մյուս ժամերին քրիստոնեական պատկերները բաց կլինեն և ցանկացողները կկարողանան տեսնել դրանք, քանի որ տաճարի մուտքն ազատ կլինի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Ավելի վաղ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԵՄ-ն, քննադատել էին Թուրքիայի ղեկավարության որոշումը։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Դրան ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, թե Սուրբ Սոֆիան իրենց սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին։ Սբ Սոֆիայի տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |