Հովհաննիսյան․ Սահմանին լարվածության նվազում կա, ՀՀ բնակչության շրջանում զոհ չկա

Հովհաննիսյան․ Սահմանին լարվածության նվազում կա, ՀՀ բնակչության շրջանում զոհ չկա

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ իրավիճակը ժամը 18։00-ից սկսած հանգիստ է, շատ քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա, Իջևանում հայտարարել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում և հուլիսի 14-ի դրությամբ` ադրբեջանական ԶՈւ-երի կողմից թիրախավորվել են հայկական խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը, այնտեղ 2 գործարան է թիրախավորվել։

Հովհաննիսյնաի խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, համայնքներում սակայն տներ, գազատարներ են վնասվել։ Նա նշել է նաև, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում չի եղել ու վստահություն հայտնել, որ չի էլ լինի։

Հովհաննիսյանը նշել է, որ այս ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հայկական կողմը հուլիսի 15-ին կփորձի ինֆոտուրեր կազմակերպել՝ ցույց տալու բախումների հետանքները։

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն իր տարածքի բնակելի տների մերձակայքում զրահատեխնիկա է տեղավորում, դրանով թիրախավորելով իրենց խաղաղ բնակչությանը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---