Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանը մինչև 10 անօդաչու սարք է կորցրել

Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանը մինչև 10 անօդաչու սարք է կորցրել

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ից սկսած հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի 5-ից 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Hermes 900 մոդելի։ Այս մասին Իջևանում հայտարարել է Ճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն հստակ տիրապետում է հակառակորդի զորքի բոլոր տեսակի տեղաշարժերին, երթերին, տեղափոխություններին։

«Տավուշում, տանկից բացի, օգտագործվել է նաև հաուբից, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ»,- հայտնել է նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---