Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը մինչ այժմ չեն գիտակցում Ջավախքին սպառնացող վտանգը30 հունվարի 2009 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին ձերբակալված Գրիգոր Մինասյանը Ախալցիխեի ակտիվ հասարակական գործիչներից մեկն էր: Մինասյանը ղեկավարում էր «Երիտասարդական կենտրոնը, որը ինքնատիպ ազգային-մշակութային կենտրոն է Ջավախքի հայության համար: Մինասյանի հովանու ներքո կազմակերպվում էին տարբեր ազգային-մշակութային, կրոնական միջոցառումներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 23-24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, Ախալցիխեի երիտասարդական կենտրոնը սգո երթ է կազմակերպում: «Ավելին, Ախալցիխեի շատ երիտասարդ հայեր, Գ.Մինասյանի ակտիվ գործունեության շնորհիվ այցելում էին համահայկական երիտասարդական-հայրենասիրական միջոցառումներ: Մինասյանը նաեւ օգնում էր երիտասարդ ախալցխացիներին ընդունվել Հայաստանի եւ Վրաստանի տարբեր բուհեր: Գ.Մինասյանի եւ նրա ընկերների գործունեության շնորհիվ Ջավախքի հայությունը սկսել է համախմբվել հայ ինքնության եւ հայկական ավանդույթների պահպանման շուրջ»,-ընդգծել է Աբրահամյանը: Հայ փորձագետը առանձնակի նշել է, որ Ջավախքի հայկական տարածաշրջանում Մինասյանը գործնականում միայնակ փորձում էր պայքարել Վրաստանի մշտապես ահագնացող հակահայկական, ուծացման քաղաքականության դեմ: «Երբ Վրաց Ուղղափառ եկեղեցին 2004-2005թթ. փորձում էր տիրանալ Սբ. Նշան եկեղեցուն, Գ.Մինասյանն ու նրա ընկերները հասարակության ամենաակտիվ շերտն էին, որ պաշտպանում էր հայ եկեղեցին վրաց կողմի հարձակումներից: Գ.Մինասյանի ձերբակալությունն ու մեղադրանքը լրտեսության մեջ ուղղակի շոկ է առաջացնում: Դա ավելորդ անգամ ցույց է տալիս Վրաստանի ագրեսիվությունն Ջավախքում հայկական հասարակական գործունեության ցանկացած դրսեւորման հանդեպ: Շոկ է առաջացնում այն, որ Վրաստանի համար թշնամիներ են նրանք, ով չի խոսում վրացերեն, պահպանում եւ պաշտպանում է իր ոչ վրացական հանրությունը: Այս դաժան իրականության մեջ ոչ վրացական ազգության ցանկացած ոք, որ չի խոսում վրացերեն, սիրում է իր պատմությունն, ավանդույթները եւ մշակույթը, կարող է ձերբակալվել օրը ցերեկով: Բանը պաշտոնական կառույցների բանսարկությունները չէ, որոնց աշխատակիցները ցանկացած քրեական գործ սարքելու վարպետներ են, անկախ տարիքից եւ սեռից, այլ այն է, որ Հայաստանի հանրությունը, ղեկավարությունը եւ հասարակական գործիչները մինչ այժմ չեն գիտակցում թե ինչ վտանգ է սպառնում Ջավախքին: Գ.Մինասյանն ընտանիք ունի` կին,մայր եւ երկու փոքր երեխաներ, որոնք վերջերս մկրտվեցին սբ. Նշան եկեղեցում: Նա երազում է իր երեխաներին տեսնել որպես արժանապատիվ հայերի հայկական Ախալցիխե քաղաքում, եւ հենց դա է այս մարդու ձերբակալության պատճառը»,-ասել է Է.Աբրահամյանը: Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երկու քաղաքացիների, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորում ստեղծելու եւ լտեսության համար: Վրաստանի ներքին գործերի աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիներ Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին եւ Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորում ստեղծելու եւ լտեսության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |