Փաշինյան․ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության![]() 15 հուլիսի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև կադրեր է հրապարակել կործանիչների թռիչքից։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սու-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ:
Ժամը 16։00-ի դրությամբ Ստեփանյանը հայտարարել է, որ սահմանին հիմնականում հրադադար է պահպանվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ լիակատար վերահսկողության տակ է։ Հուլիսի 14-ին Ստեփանյանը հայտնել էր, որ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ, կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստություն են անցնում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ՀՀ-ն ՍՈՒ-30 կործանիչները ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին։ Փաշինյանն այդ ժամանակ հայտարել էր, որ ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |