ԱՄՆ պետքարտուղար․ ՀՀ և Ադրբեջանին կոչ եմ անում վերսկսել բանակցությունները15 հուլիսի 2020 - 19:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին՝ կողմերին կոչ անելով «վերսկսել կայուն բանակցությունները»։ Պոմպեոն ԱՄՆ-ի անունից մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների առթիվ ու ցավակցել դրանց հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա մահաբեր բախումներով։ Մենք կողմերին խստորեն կոչ ենք անում անմիջապես դեէսկալացիա իրականացնել, վերսկսել կառոցողական երկխոսությունը և դադարեցնել կրակը»,- հայտարարել է պետքարտուղարը՝ հորդորելով վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը «Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները Ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնս էր հրապարակվել |