Հովհաննիսյան․ Ադրբեջանական 13 ԱԹՍ ենք խոցել, մեր բնակավայրերի ուղղությամբ 50-ից ավելի հրետանային արկ է կիրառվել15 հուլիսի 2020 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 12-ից ի վեր, ընդհանուր առմամբ, խոցել են ադրբեջանական 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական, Իջևանում հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա բարձր ցուցանիշ է մասնագիտական տեսանկյունից։ «Մեր հաշվարկով՝ 50-ից ավելի հրետանային արկ է կիրառվել հայկական 5-6 բնակավայրի ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն հայկական ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդի ցանկացած բնույթի՝ թե ցամաքային, թե օդային սադրանքի։ Հուլիսի 15-ի դրությամբ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |