30 հունվարի 2009 - 15:48 AMT
2009թ. հունվարից Հայաստանը միացել է ԵՄ ազատ առեւտրի համակարգին
2008թ. դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հնարավորությունն ընձեռեց երեք տարի ժամկետով` մինչեւ 2011թ. միանալու GSP+ ազատ առեւտրի հանակարգին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի տնտեսության փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Նա նշեց, որ այդ արտոնությունը հատկացվում է թույլ զարգացած կամ զարգացող երկրներին, որոնցում կառավարման համակարգը եւ այլ ինստիտուցիոն կառույցները լավ են զարգացած: Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանը միացել է 26 բանաձեւերի, որոնց կիրառման արդյունքում թույլատրվեց անցնել նոր առեւտրական վարչակարգին:

Մինչ այդ Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործում էր Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP) վարչակարգը, որի հաշվին հայկական արտադրանքների 2000 անվանակարգեր եվրոպական շուկա էին արտահանվում իջեցված հարկերով: ԵՄ հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր գործընկերը. ապրանքաշրջանառության 30% այդ կառույցի երկրներին է պատկանում:

«Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP+) բարելավված տարբերակը վերաբերում է արտադրության ավելի քան 6400 անվակարգերին, որոնցից ծխախոտը, բնական հյութերը, միրգը, բանջարեղենը հետաքրքրություն են ներկայացնում եւ կարող են արտահանվել իջեցված մաքսային հարկերով»,- ավելացրեց նա: Թումասյանի խոսքով, հիմնական խնդիրը գործող նպաստների մասին ձեռներեցների տեղեկացվածության ցածր մակարդակն է: «Միայն 2007թ. Հայաստանի համար գործող Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP) շնորհիվ հայ արտահանողները կարողացան մաքսային հարկերի վրա տնտեսել մոտ 120 մլն եվրո»,- ասաց նա:

«GSP+ Հայաստանին կօգնի ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը, իր անկյունը զբաղեցնել համաշխարհային շուկայում, ամրապնդել իր անունը»,- մամլո ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց Հայաստանի Աշխատատուների հանրապետական միության տնօրեն Գագիկ Մակարյանը: